ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Դադարեցնում եմ ՀՀ քննչական կոմիտեում իմ գործունեությունը. դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Ավելի քան 2 տարի պարտքս եմ համարել ապահովել քննչական կոմիտեի արդյունավետ հաղորդակցությունը մեդիայի և հանրային այլ սեգմենտների հետ՝ առաջնորդվելով հավասարության, գործընկերայնության և ազնվության սկզբունքներով, փորձելով դառնալ ՔԿ խոսափողը»,- նշել է Աբրահամյանը։
Նա շնորհակալություն է հայտնել ՔԿ աշխատակազմին, մասնավորապես՝ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին։
Աբրահամյանը հույս է հայտնել, որ դեռ հնարավորություն կունենա իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում և ծառայելու հանրությանն ու հայրենիքին։
Հիշեցնենք, որ Գոռ Աբրահամյանը քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնում նշանակվել է 2022 թվականի նոյեմբերի 22-ին։ Մինչ այդ նա գլխավոր դատախազի խորհրդականն էր։