Քաղցրաշեն-Նարեկ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով մեքենա է այրվել․ 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Մեքենայում բռնկված հրդեհը փրկարարները կարողացել են մարել շուրջ 30 րոպե անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Քաղցրաշեն-Նարեկ ճանապարհին բախվել են «VAZ» (վարորդ՝ Է․ Փ․, ծնված 1989 թ․) և «Mitsubishi» (վարորդ՝ Զ․ Վ․, ծնված 1952 թ․) մեքենաները, ինչի հետևանքով դրանցից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպք տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին, ժամը 09:24-ի սահմաններում, Քաղցրաշեն-Նարեկ ճանապարհի 1-ին կմ-ին։
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները կարողացել են հրդեհը մեկուսացնել ժամը 09։44-ին, մարել՝ 09։55-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Վ․-ն (ծնված 2005 թ․) և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Քաղցրաշեն-Նարեկ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով մեքենա է այրվել