ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու ժամանակավոր քաղաքապետ է նշանակել Սարիկ Մինասյանին։ Նա այդ մասին հայտնել է սոցցանցում։
Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը նախնական ընտրություններ էին անցկացվել, որոնց արդյունքում Սարիկ Մինասյանն ամենաշատ քվեներն էր ստացել` 253։
Փաշինյանը հայտնել է, որ պատգամավորական մանդատից հրաժարված Դավիթ Առուշանյանի թեկնածությունն էլ առաջադրելու է Շիրակի մարզպետի պաշտոնում։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։