Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա

Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա։
«Թռանք Մոսկվա»,– գրել է նա սոցցանցում։
Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Նիստի ընթացքում ԵԱՏՄ երկրների վարչապետները մտադիր են քննարկել ինտեգրման հետագա խորացման հարցերը: Ինչպես հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի, արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը և էլեկտրոնային առևտրի զարգացմանը:
Միջկառավարական խորհուրդը կազմված է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներից։
Փաշինյանը Գյումրու ժամանակավոր քաղաքապետ է նշանակել Սարիկ Մինասյանին