ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կփորձի Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելը Ուկրաինային հարյուրհազարավոր արկեր և հազարավոր հրթիռներ մատակարարել։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Բայդենի վարչակազմի բարձրաստիճան աշխատակցի խոսքով՝ ջանքեր են գործադրվում, որպեսզի հինգ շաբաթվա ընթացքում Կիևին զենք փոխանցվի ավելի վաղ հայտարարված օգնության փաթեթի շրջանակում:
«Այս պահից մինչև հունվարի կեսերը մենք Ուկրաինային կմատակարարենք հարյուրհազարավոր հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ, հարյուրավոր զրահատեխնիկա և այլ կարևոր միջոցներ», - ասել է նա:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, որը զբաղվում է այդ հարցով, դեռևս նոյեմբերի կեսերին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին հանձնարարել էր արագացնել Ուկրաինայի համար նախատեսված զրահատեխնիկայի, հրթիռների և հրետանու մատակարարումները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնը Կիևին 500 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ է տրամադրում: