Ամուլսարի ղեկավարների և ՀՀ բանկերի բանակցությունները եթե հաջող ընթանան, ապա բանկերը կֆինանսավորեն հանք շահագործողներին, երեկ լրագրողներին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա հիշեցնեց, որ Եվրասիական զարգացման բանկը ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նախագծին:
Խնդիրը, ըստ նրա, ընդամենը 150 մլն դոլար ֆինանսավորման մասին է, և հիմա Ամուլսարի նախագծի հետ կապված ռիսկերն առավել լավ պատկերացնելու համար նախարարությունն իր հերթին հետազոտություն է պատվիրել աուդիտորական ընկերություններից մեկին։ Հիշեցնենք նաև, որ բաժնետոմսերի 12,5 տոկոս էլ Ամուլսարի հանքավայրի սեփականատեր «Լիդիան Արմենիան» Կառավարությանն էր փոխանցել։
Համաձայն Լիդիան Արմենիա ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 73․733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ Ակնկալվում է, որ շահագործման փուլում Լիդիան Արմենիան լինելու է թոփ 5 խոշոր հարկատուների շարքում։
Այսպիսով ամեն ինչ արվում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը աշխատի․ իսկ որքանով է չեզոքացված բնապահպանական վտանգը, որի դեմ արդեն քանի տարի է պայքարում են բնապահպանները։ Զրուցել ենք «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանի հետ։