«Ռոսսելխոզնադզորը» կարգելի մի շարք երկրներից արևածաղկի և եգիպտացորենի սերմերի ներմուծումը

Եգիպտացորեն. Արխիվային լուսանկար
Սահմանափակումները մտցվում են բույսերի պաշտպանության և կարանտինի միջազգային կոնվենցիայի և ներքին ​​օրենսդրության պահանջների հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 13-ից և 16-ից «Ռոսսելխոզնադզորը» արգելք է սահմանում Չիլիից, Թուրքիայից, Հունգարիայից և Ֆրանսիայից չորս ընկերությունների համար Ռուսաստան արևածաղկի և եգիպտացորենի սերմերի մատակարարման վրա` կապված այնտեղ կարանտինային օբյեկտների հայտնաբերման հետ։ Այս մասին հայտնում է գերատեսչությունը։
«Միջոցառումները ձեռնարկվել են Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման հետ կապված, այն է՝ արևածաղկի ֆոմոպսիս, եգիպտացորենի տերևի բծավորություն և շագանակագույն-մարմարե փայտոջիլ»,- ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ։
Չիլիի ընկերության համար ներմուծումը կարգելվի դեկտեմբերի 13-ից, իսկ Ֆրանսիայի, Հունգարիայի և Թուրքիայի ընկերությունների համար՝ դեկտեմբերի 16-ից։
Սահմանափակումները մտցվել են բույսերի պաշտպանության և կարանտինի միջազգային կոնվենցիայի և «Բույսերի կարանտինի մասին» օրենքի դրույթների հիման վրա, պարզաբանել են գերատեսչությունից։