Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզի Նովոիվանովկա բնակավայրը

Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են ջախջախել Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումներին Կուրսկի շրջանում, նշել են նախարարությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,12 դեկտեմբերի - Sputnik. ՌուսականզորքերնազատագրելենԿուրսկի մարզի Նովոիվանովկա բնակավայրը, հայտնումէՌԴպաշտպանությաննախարարությունը:
Նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են Կուրսկի մարզում ջախջախել Ուկրաինայի զինված կազմավորումներին:
«Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրել են Նովոիվանովկա բնակավայրը, ինչպես նաև պարտություն են հասցրել ուկրաինական 3 մեքենայացված, 1 ծանր մեքենայացված, 2 տանկային, 2 դեսանտագրոհային, 1 ծովային հետևակի և Ուկրաինայի զինված ուժերի տարածքային պաշտպանության 2 բրիգադների կազմավորումներին Վիկտորովկա, Գուևո, Կրուգլենկոյե, Լեբեդևկա, Լեոնիդովո, Մալայա Լոկնյա, Մարտինովկա, Նիկոլաևո-Դարյինո, Նիկոլսկոյե և Սվերդլիկովո բնակավայրերի շրջաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունում հավելել են, որ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի հարվածներով, հրետանու կրակով խոցվել են հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան Ալեքսանդրիա, Կուրիլովկա, Նովայա Սորոչինա և Չերկասսկոյե Պորեչնոյե բնակավայրերի, ինչպես նաև Ուկրաինայի Սումիի մարզի Բասովկա, Բելովոդի, Վեսելովկա, Ժուրավկա, Լոկնյա, Միրոպոլիե, Պավլովկա և Ստարիկովո բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5:30-ին հարձակման են անցել Կուրսկի շրջանում տարածք գրավելու նպատակով. նրանց առաջխաղացումը դադարեցվել է, հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Նա ընդգծել է, որ Կուրսկի մարզում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահման դուրս գալով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը դիմել է սադրանքի: ՌԴ նախագահն ընդգծել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, դրված բոլոր նպատակները կիրականացվեն:
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմը: