Լուկաշենկոն «Օրեշնիկ» համալիրի տեղակայման վերաբերյալ հանձնարարական է տվել

Ալեքսանդր Լուկաշենկո
Լրագրողները հետաքրքրվել են, թե քանի համալիր է նախատեսվում մատակարարել Բելառուսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,12 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է ապահովել հանրապետությունում ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համալիրի տեղակայումը։ Ինչպես տեղեկացնում է «Բելտա» գործակալությունը, այս մասին հայտնել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն:
«Հանձնարարական է տրվել ապահովել «Օրեշնիկի» տեղակայումը երկրի տարածքում և գրագետ պլանավորել դրա կիրառումը», - ասել է Մուրավեյկոն` ամփոփելով անվտանգության խորհրդի նիստի արդյունքները։
Ճշտող հարցին, թե հատկապես քանի այդպիսի համալիր է նախատեսվում մատակարարել Բելառուսին, գլխավոր շտաբի պետը պատասխանել է, որ այդ մասին գիտի միայն Ռուսաստանի նախագահը:
Հիշեցնենք` Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է Բելառուսի տարածքում ռուսական նորագույն սպառազինություն տեղակայել, այդ թվում՝«Օրեշնիկ»: Ռուսաստանի նախագահը պատասխանել է, որ Բելառուսում «Օրեշնիկի» տեղակայումը հնարավոր է 2025 թվականի երկրորդ կեսին։
ՌԴ–ն պատրաստ է նոր «մեսիջներ» ուղարկել Արևմուտքին. Լավրովը` «Օրեշնիկի» փորձարկման մասին