Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն առկա թերությունների հետևանք էր. Մանասյան

Անահիտ Մանասյան
ՀՀ ՄԻՊ-ը պնդում է՝ արցախահայերի հետ տեղի ունեցածը միայն Հայաստանի ու հայերի վրա չէ, որ ազդում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Նախորդ տարի բոլորս ականատես եղանք, թե ինչպես Լեռնային Ղարաբաղում իրականացվեց ամբողջ էթնիկ հայ բնակչության էթնիկ զտում։ Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ շեշտելով, որ այն, ինչ տեղի ունեցավ, հետևանք էր եղած բացերի։
Շեշտեց՝ մեր տարածաշրջանում կան պետության կողմից վարվող հայատյացության քաղաքականություն, խոշտանգումներ և այլն։
«Օրինակ, Ադրբեջանում կան խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ դեպքեր, ու սա ուղղակիորեն ազդում է ամբողջ իրավիճակի վրա։ Եթե մենք կարծում ենք, որ ԼՂ հայերի էթնիկ զտումները միայն հայեր կամ Հայաստանի վրա են ազդում, ապա չարաչար սխալվում ենք»,- ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
Շեշտեց՝ եթե չկանխենք այս դեպքերը, ապա շարունակաբար այսպիսի գործողությունների կրկնությունն ենք տեսնելու։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։