ՀՀ ԱԱԾ–ն հայ–թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի մասին տվյալներ է ստացել

ԱԱԾ
ԱԱԾ–ն անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տվյալներ է ստացել, որ հայ–թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձ է արվել։

«ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ»,– ասված է ԱԱԾ–ի հաղորդագրությունում

Ստացված տվյալները ստուգելու կապակցությամբ իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Իրանից ՀՀ 3.5 կգ թմրամիջոց է ներկրվել, ապա փորձել են իրացնել. դեպքով 5 անձ է կալանավորվել