«Հայկական ավիաուղիներ»-ը կրկին հետաձգում է թռիչքներ իրականացնելը

Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում, թռիչքի ամսաթիվը փոփոխություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. «Հայկական ավիաուղիներ»-ը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքները դեռ չեն վերսկսի։
Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում, թռիչքի ամսաթիվը փոփոխություն։
Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն:
«Թռիչքի ամսաթիվը փոխելու և այլ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել help@armenianairlines.am էլ. հասցեին՝ կցելով ավիատոմսը և թողնելով կոնտակտային հեռախոսահամար»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ավիաընկերությունից հայտնում են, որ աշխատում են թռիչքները հնարավորին շուտ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում են, որ հաջորդ շաբաթ չվացուցակն ամբողջությամբ կվերականգնվի:
Հիշեցնենք՝ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հոկտեմբերին հայտարարել էր, որ ինքնաթիռների տեխնիկական սպասարկման պատճառով ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները, իսկ նոյեմբերին հայտնել էր դրանք դեկտեմբերնի 9-ին վերսկսելու մասին։