ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վստահ է, որ Եվրոպան պետք է նորմալ երկխոսություն սկսի Ռուսաստանի հետ։ Այս մասին նա հայտարարել է բրազիլական Folha de S.Paulo թերթին տված հարցազրույցում։
«Մենք պետք է նորմալ երկխոսություն սկսենք, որովհետև այն, ինչ կատարվում է այսօր, նորմալ չէ։ Եվ ես երաշխավորում եմ, որ հենց պատերազմն ավարտվի բոլորի համար, ամեն ինչ սովորականի պես կլինի։ Բոլորը կգնան այնտեղ, բոլորը կցանկանան գնել և վաճառել», - ասել է Սլովակիայի վարչապետը։
Նա ընդգծել է, որ չի ցանկանում, որ Ռուսաստանի և Եվրոպայի միջև նոր երկաթե սահման հայտնվի։