ԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունը երեք եռամսյակում աճել է ավելի քան 11%-ով. Միշուստին

Միխայիլ Միշուստին
Մոսկվայում Միշուստինի նախագահությամբ ընթանում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը խոսել է ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին՝ առանձնացնելով պարենային և էներգետիկ անվտանգությունը, թվայնացումը և առևտրի զարգացումը։
«Ռուսաստանի արտաքին առևտրում ԱՊՀ երկրների մասնաբաժինը աճել է մինչև 16%։ Իսկ մեր փոխադարձ առևտրաշրջանառությունը այս տարվա երեք եռամսյակում ավելացել ավելի քան 11%–ով», - հավելել է ՌԴ վարչապետը:
Նա նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդել ԱՊՀ երկրների հետ տնտեսական ու հումանիտար կապերը։
Բացի այդ, Միշուստինը խոսել է տրանսպորտի ոլորտում համատեղ աշխատանքի կարևորության մասին, քանի որ ստեղծվում է մուլտիմոդալ լոգիստիկ կենտրոնների, հանգույցների և տերմինալների ընդարձակ համակարգ, ինչպես նաև մատնանշել համագործակցությունը կրթության ոլորտում։
ՌԴ վարչապետը նաև ԱՊՀ երկրներին հրավիրել է մասնակցելու «Intervision» երաժշտական ​​մրցույթին, որը կկայանա 2025թվականին։
2024 թվականին ԱՊՀ–ում նախագահում է Ռուսաստանը։ Մոսկվայի նախագահության ծրագիրն ավելի քան 150 միջոցառում է ներառում։
Երևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը. Գրիգորյան