Ինչու է Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ մնում ՀԱՊԿ–ում։ Ըստ Լևոն Զուրաբյանի՝ պատճառն այն է, որ Փաշինյանը լավ գիտի՝ խնդրի դեպքում Արևմուտքը ոչ մի կերպ չի միջամտելու, որովհետև Ադրբեջանին պահում են որպես իրենց գործընկեր Ռուսաստանի և Իրանի դեմ գործում։
Սպուտնիկ Արմենիայի մամուլի կենտրոնում ՀԱԿ փոխնախագահը պնդել է, որ Փաշինյանը սա շատ լավ հասկանում է, բայց շարունակում է իր քաղաքականությունը։