Գյումրիում կայացան նախնական ընտրությունները։ 7 թեկնածուներից առավելագույն ձայները հավաքեց Սարիկ Մինասյանը։ Նրա մասին հայտնի է հետևյալը. անկուսակցական է, զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը, եղել է 7-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, աշխատել է նաև Գյումրիի քաղաքապետարանում։
Ըստ Նիկոլ Փաշինյանի խոստման` հենց նա էլ կնշանակվի Գյումրիի ղեկավարի պաշտոնակատար։ Բայց դա տեղի կունենա միայն օրենքը փոխելուց հետո։
Գյումրիում կառավարման ճգնաժամն առաջացավ հոկտեմբերի 28-ին, երբ ավագանու մեծամասնությունը վայր դրեց լիազորությունները։ Ընդ որում, «Բալասանյան» դաշինքը մինչև այսօր այդես էլ չբացատրեց, թե ինչու։ Ստացվեց փակ շրջան։ Ավագանու արտահերթ նիստ գումարել և արտահերթ ընտրություններ անցկացնել չստացվեց, քանի որ քվորում չկար ու բացի այդ` առանց համայնքի ղեկավարի գոնե ժամանակավոր պաշտոնակատարի արտահերթ ընտրություններ կազմակերպել հնարավոր չէ, քանի որ առանց նրա ստորագրության տեղամասերի ու պաստառների վայրեր հատկացնել հնարավոր չէ։ ՔՊ-ն նախ թեկնածու առաջադրեց կուսակցության Գյումրիի կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանին, բայց հայտնի նարկոսկանդալից հետո Փաշինյանը որոշեց Գյումրիում փրայմըրիզ անցկացնել։ Հաղթեց Սարիկ Մինասյանը։
Գյումրվա փրայմրիզի առանձնահատկությունների մասին զրուցել ենք քաղաքական մեկնաբան Սուրեն Սուրենյանցի հետ։