ԵՐԵՎԱՆ,12 դեկտեմբերի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին խաղում «Նոան» սեփական հարկի տակ 1։3 հաշվով պարտվեց Կիպրոսի «Ապոելին»։
Դրվագ «Նոա»–«Ապոել» հանդիպումից
© Sputnik / Aram Nersesyan
Խաղի մեկնարկը ոչ մի վատ բան չէր խոստանում հայկական թիմի համար։ Ավելին, աստիճանաբար հայկական թիմը սկսեց ճնշում գործադրել մրցակցի դարպասի վրա, ու հաջողության հասնելու հնարավորություն ուներ։
Դրվագ «Նոա»–«Ապոել» հանդիպումից
© Sputnik
Բայց հյուրերին օգնության եկավ ստանդարտը անկյունայինի տեսքով։ Հետևեց փոխանցումը, ու տուգանային հրապարակում առանց հսկողության մնացած Իսամ Շաբակը գլխի հարվածով առաջ մղեց «Ապոելին»։
«Ապոելի» ֆուտբոլիստ Իսամ Չեբակեն
© Sputnik
Պարզ է, որ բաց թողած գնդակից հետո «Նոան» հայտնվեց առաջին հերթին հոգեբանական ծանր վիճակի մեջ։ Բայց, միևնույն է, մեր թիմը շարունակում էր պայքարել, ու չհանձնվեց։
Դրվագ «Նոա»–«Ապոել» հանդիպումից
© Sputnik
«Նոայի» ֆուտբոլիստները շատ լավ հասկանում էին, որ մինչև ընդմիջում պատասխան գնդակը խփելը շատ կարևոր է։ Ընդ որում, ըստ խաղի էլ «Նոան» արժանի չէր պարտությանը մասնավորապես առաջին կեսում։ Ու մեր թիմի ցանկությունն ու հնարավորությունները համընկան։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Մաթեուս Այասը խփեց պատասխան գնդակը։
Ընդ որում, այս դեպքում էլ փոխանցումը հետևեց ստանդարտից՝ տուգանային հարվածով։
Դրվագ «Նոա»–«Ապոել» հանդիպումից
© Sputnik / Aram Nersesyan
Երկրորդ խաղակեսում բավականին հետաքրքիր խաղ ստացվեց։ Երկու կողմերն էլ վտանգավոր պահեր ունեցան, բայց «Նոան» ավելի շատ պահեր ունեցավ, որոնցից մեկը շատ մոտ էր գոլով ավարտվելուն, բայց Վիրջիլ Պինսոնի հարվածից հետո գերազանց խաղաց հյուրերի դարպասապահը։
Հյուրերի դարպասապահը
© Sputnik
Հանդիպման վերջնամասում «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խաղադաշտում ավելացրեց հարձակվողների թիվը։ Ամեն ինչ արվում էր հաղթելու համար։ Եվ հանդիպման 82-րդ րոպեին Վիրջիլ Պինսոնը դիպուկ հարվածով շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, բայց VAR համակարգի օգնությամբ մրցավարը չեղարկեց գոլը, ու այսքանից հետո խաղի 88-րդ րոպեին գնդակը հայտնվեց մեր թիմի դարպասում։ Ընդ որում, նորից անկյունայից հետո։
Դրվագ «Նոա»–«Ապոել» հանդիպումից
© Sputnik
Իրավիճակն այնքան ազդեց «Նոայի» ֆուտբոլիստների վրա, որ մեկ րոպե անց մեր թիմը սեփական դարպասն ընդունեց նաև երրորդ գնդակը։ Շատ ցավալի պարտություն, ու շատ ափսոս։
Դրվագ «Նոա»–«Ապոել» հանդիպումից
© Sputnik / Aram Nersesyan
Այս պարտությունից հետո «Նոան» տեսականորեն կորցրեց անցումային խաղերին մասնակցելու բոլոր շանսերը։
Դրվագ «Նոա»–«Ապոել» հանդիպումից
© Sputnik / Aram Nersesyan
Հաջորդ խաղը «Նոան» անցկացնելու է մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 19-ին։
Այդ օրը մեր թիմը մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու սերբական «Բաչկա Տոպոլա» թիմի հետ։
Դրվագ «Նոա»–«Ապոել» հանդիպումից
© Sputnik / Aram Nersesyan