Տագանրոգը գիշերը հրթիռակոծվել է, արդյունաբերական ձեռնարկություն է վնասվել

Հրթիռային հարձակման հետևանքով 14 ավտոտրանսպորտային միջոց է այրվել, հայտնել է մարզպետի պաշտոնակատարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Տագանրոգը գիշերը հրթիռային հարձակման է ենթարկվել, արդյունաբերական ձեռնարկություն է վնասվել։ Այս մասին հայտարարել է Ռոստովի մարզպետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։

«Այս գիշեր հրթիռային հարձակման է ենթարկվել Տագանրոգը։ Վնասվել է արդյունաբերական ձեռնարկություն, այրվել` ավտոկայանատեղիում գտնվող 14 ավտոմեքենա։ Նախնական տվյալներով` մարդ չի տուժել», - գրել է նա իր Telegram-ի ալիքում։

Սլյուսարը հավելել է նաև, որ հասցված վնասի չափը ճշտվում է։
Ավելի ուշ Տագանրոգի ղեկավար Սվետլանա Կամբուլովան հայտնել է, որ արտակարգ իրավիճակի տարածքը շղթայված է, այն ուսումնասիրում են։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։