Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դարյինոն և Պլյոխովոն. ՊՆ

Զինծառայողներ
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դարյինո և Պլյոխովո բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
««Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրել են Դարյինո և Պլյոխովո բնակավայրերը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Գուևո, Լեբեդևկա, Լեոնիդովո, Մալայա Լոկնյա, Մարտինովկա, Նիկոլաևո-Դարյինո, Նիկոլսկոյե, Նովոիվանովկա և Սվերդլիկովո բնակավայրերի շրջաններում ռուսական զորքերը պարտության են մատնել 3 մեքենայացված, 1 ծանր մեքենայացված, 2 տանկային, 2 դեսանտագրոհային, 1 ծովային հետևակի և Ուկրաինայի զինված ուժերի տարածքային պաշտպանության 3 բրիգադների կազմավորումներին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։