Մարսագնացի սելֆիներ և «Ձիու Գլուխ». 2024 թվականի ամենատպավորիչ տիեզերական լուսանկարները

Մոտակա մոլորակների և հեռավոր Տիեզերքի հետաքրքրաշարժ լուսանկարներն այսօր տեխնոլոգիաների զարգացմամբ արդեն ոչ միայն գիտական, այլև գեղագիտական տեսակետից արժեքավոր են՝ կարելի է թեկուզ ցուցահանդես տանել։
Sputnik
NASA-ի Curiosity մարսագնացը Մարսի լեռնազանգվածի ֆոնին սելֆի է արել՝ գտնվելով 6 մետր բարձրության վրա։ Այդ նկարը, ինչպես նաև մոլորակի այլ պատկերներ, որոնք արվել են տեսածրիչի (սկաների) միջոցով, Curiosity-ը փոխանցել է Երկիր:
Նկարի էկզոտիկությամբ և գիտական արժեքով հանդերձ, այն նորություն չէ. այլ մոլորակների լուսանկարներ փոխանցել են դեռևս խորհրդային սարքերը, որոնք վայրէջք են կատարելմոլորակների, մասնավորապես Վեներայի մակերևույթին: Իսկ ահա այն, ինչ անում են «Հաբլ» աստղադիտակները և հատկապես «Ջեյմս Ուեբ»-ը, աստղալուսանկարչության մեջ նոր խոսք է։
«Ձիու Գլխի» միգամածությունը, ընդհանուր առմամբ, տիեզերքի ամենաֆոտոգենիկ հատվածներից մեկն է. այն պարունակում է գազի և փոշու միջավայրերում ձևավորված ֆիզիկական և քիմիական գործընթացների մասին կարևոր տեղեկություններ: Վերջերս տիեզերական մարմնի դիտարկմանը միացրել է «Ջեյմս Ուեբ» աստղադիտակը։
1 / 15

Պարույրային գալակտիկա՝ կամրջակով, որը գտնվում է Երկրից 49 մլն լուսային տարի հեռավորության վրա,Ոսկե Ձկան համաստեղությունում

2 / 15

Perseverance մարսագնացի սելֆի, որն արվել է 2024 թվականի հուլիսի 23-ին և բաղկացած է 62 առանձին նկարներից, որոնք միացված են իրար

3 / 15

Արեգակնային բռնկում

4 / 15

Լուսնի ստվերը, որն Արեգակի ամբողջական խավարման ժամանակ ծածկում է Կանադայի և ԱՄՆ-ի որոշ հատվածները

5 / 15

Փոքր կշռաքար կամ Messier 76 M76 միգամածությունը, որը գտնվում է 3400 լուսային տարի հեռավորության վրա՝ «Պերսևսի» համաստեղությունում

6 / 15

Starliner տիեզերանավը, որը միացված է Միջազգային տիեզերակայանի Harmony մոդուլին

7 / 15

Պարուրաձև գալատկտիկաների բազմություն՝ NGC 1356, Leda 467699 և Leda 95415, IC 1947

8 / 15

Յուպիտերն ուլտրամանուշակագույնով

9 / 15

NGC 6355 գալակտիկական գնդային կույտն Օձակրի համաստեղությունում

10 / 15

NGC 4423 գալակտիկան, որը գտնվում է Կույս համաստեղությունում, Երկրից 55 մլն լուսային տարի հեռավորության վրա

11 / 15

IRAS 16562-3959 աստղաձևավորման հատվածը Կարիճ համաստեղությունում

12 / 15

NGC 4753 ոսպնյակային գալակտիկան տեսանելի է կողքից

13 / 15

Վիթխարի Յուպիտերն իր ողջ գեղեցկությամբ

14 / 15

Ձիու Գլխի միգամածության պատկերը

15 / 15

Պարուրաձև և ոսպնյակատեսք գալակտիկաները ձևավորել են զույգ, որը հայտնի է որպես որպես Arp 140