ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ներկայացրել է իր սկզբունքային գնահատականները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Կիևի ապակառուցողական գծի վերաբերյալ։ Կիևի, որը բացառում է հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունգարական կողմի նախաձեռնությամբ։
Օրբանը հետաքրքրություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական հանգուցալուծման ուղիների համատեղ որոնմանն աջակցելու հարցում, այդ թվում՝ հաշվի առնելով իր շփումները արևմտյան մի շարք առաջնորդների հետ։
Պուտինն ու Օրբանը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը (Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների համատեքստում և համատեղ առևտրատնտեսական համագործակցությունը, մասնավորապես էներգետիկ ոլորտում։