Իրանն ամիսներ շարունակ Դամասկոսին նախազգուշացրել է սպառնալիքների մասին. Խամենեի

Թեհրանում պնդում են, որ զեկույցները գնացել են «մեկը մյուսի հետևից», սակայն պատասխան չի եղել, պնդում են Թեհրանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Իրանական հատուկ ծառայությունները դեռ ամռան վերջից են Սիրիայի իշխանություններին զինված ընդդիմությունից բխող սպառնալիքների մասին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Դեկտեմբերի 8-ին Սիրիայի զինված ընդդիմությունը Դամասկոսում գրավել է պետական հեռուստատեսության շենքը և եթերում հայտարարել երկրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնել է, որ մի շարք նախարարների հետ միասին մնում է երկրում և կապ է հաստատել ընդդիմության ղեկավարության հետ:
«Մեր հետախուզական ծառայությունները դեռ ամիսներ առաջ են տագնապալի հաղորդագրություններ փոխանցել Սիրիայի իշխանություններին։ Չգիտեմ՝ դրանք հասել են առաջին դեմքերին, թե ոչ, բայց մեր մասնագետները զեկույցները մեկ առ մեկ ուղարկել են շահրիվար ամսից (սկսվում է օգոստոսի 22-ին-խմբ.)», - նշել է Խամենեին։
Ռուսաստանի ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կոնֆլիկտի մի քանի կողմերի հետ բանակցություններից հետո որոշել է թողնել իր պաշտոնը և լքել երկիրը՝ իշխանությունը փոխանցելով խաղաղ ճանապարհով: Ընդ որում, Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել։
ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա, որտեղ նրանց ապաստան է տրամադրվել: Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի ներկայացուցիչները պահպանում են կապը սիրիական զինված ընդդիմության առաջնորդների հետ, որոնք երաշխավորել են ռուսական ռազմաբազաների և դիվանագիտական օբյեկտների անվտանգությունը: