Հայտնի է` ովքեր են Երևանից Բաքու մեկնել չարտերային չվերթով

Ինքնաթիռ
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանից Բաքու չարտերային չվերթ է իրականացվել, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից չպարզաբանեցին, թե ովքեր են եղել ինքնաթիռում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է, որ այսօր Երևանից Բաքու մեկնած «Enter Air» ավիաընկերության ինքնաթիռում, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողներն են եղել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ դեկտեմբերի 10-11-ը Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները` կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։ Պաշտպանական քոլեջի պետին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Պարզվում է` «Enter Air» չարտերային չվերթը Հռոմից Երևան է ժամանել դեկտեմբերի 9-ին։ Քոլեջը գտնվում է Հռոմում:
Ի դեպ, ՊՆ-ում կայացած հանդիպման կադրերում երևում է, որ բավականին մեծ պատվիրակություն է եկել։ Հավանաբար հենց այդ պատճառով է չվերթն իրականացվել «Boeing 737-8Q8» ինքնաթիռով։
Ավելի վաղ գրել էինք, որ Երևան–Բաքու չարտերային չվերթ է իրականացվել։ «Enter Air» ավիաընկերության ինքնաթիռը այսօր կեսօրին օդ է բարձրացել «Զվարթնոց» օդանավակայանից և ուղևորվել Ադրբեջան։