ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. 2030 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրները կլինեն Արգենտինան, Պարագվայը, Ուրուգվայը, Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն։ Այս մասին հայտնի է դարձել ՖԻՖԱ-ի կոնգրեսում, որն առցանց է անցկացվել։
Ուրուգվայը կընդունի աշխարհի առաջնության առաջին հանդիպումը, ինչպես նաև արարողություն կանցկացնի 1930 թվականին Մոնտեվիդեոյում կայացած առաջին աշխարհի առաջնության հարյուրամյակի կապակցությամբ:
Արգենտինան ԱԱ-1930-ի փոխչեմպիոնի իրավունքով և Պարագվայը՝ որպես երկիր, որտեղ գտնվում է Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆՄԵԲՈԼ) կենտրոնակայանը, նույնպես կընդունեն մրցաշարի մեկական հանդիպում:
Խաղերի մնացած մասը կբաշխվի Իսպանիայի, Պորտուգալիայի և Մարոկկոյի միջև: