Դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքը նվազել է. հիմնական այցելուները ՌԴ-ից, Վրաստանից և Իրանից են

Զբոսաշրջիկների առավելագույն թիվը՝ 300 919 մարդ, ժամանել է 2024 թվականի օգոստոսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2 079 381 զբոսաշրջիկ, ինչը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 115 907-ով (2 195 288), հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Ժամանողների թվով առաջատարը մնում է Ռուսաստանը՝ Հայաստան է այցելել ՌԴ 892,2 հազար քաղաքացի (զբոսաշրջիկների ընդհանուր թվի 43 %-ը): Երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանը (243,1 հազար մարդ) և Իրանը (163,8 հազար): ԱՄՆ-ը և Հնդկաստանը զբաղեցրել են չորրորդ և հինգերորդ հորիզոնականները՝ համապատասխանաբար 57,1 հազար և 38,6 հազար զբոսաշրջիկներով:
Զբոսաշրջիկների առավելագույն թիվը՝ 300 919 մարդ, ժամանել է 2024 թվականի օգոստոսին։ Հյուրերի մեծ մասն (62%) ընտրել է օդային տրանսպորտը և ժամանել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով: Ցամաքային անցակետերից առաջատարը «Բագրատաշենն» է, մինչդեռ «Այրում» անցակետով գրանցված շարժն ամենաքիչն է:
Զբոսաշրջիկների ամենաակտիվ խումբը 35-44 տարեկան մարդիկ են։ Ամենաքիչ թվով հյուրեր են գրանցվել 13-17 տարեկան դեռահասների և 65 տարեկանից բարձր անձանց շրջանում: