Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դժվար թե հանգեցնի խաղաղության․ Այվազյան

Sputnik
Հայաստանի նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանը պատասխանել է լրագրողների՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցերին։
«Բաքուն փորձում է նոր տարրեր մտցնել բանակցային գործընթացում և դրանով խոչընդոտներ ստեղծել կամ ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը»,- ընդգծել է դիվանագետը։
ՀՀ նախկին ԱԳ նախարարը պատրանքներ չի տածում նախապատրաստվող փաստաթղթի վերաբերյալ, քանի որ հայկական կողմի շահերը դրանում արտացոլված չեն. Ադրբեջանն այլ կերպ է տեսնում աշխարհը: