Տագնապալի ազդակ է․ հայկական զբոսաշրջության պատմության մեջ նման ցուցանիշ չի եղել․ Ապրեսյան

Sputnik
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը օրերս հայտնեց, որ 2024 թվականի հունվար-հոկտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 6%-ով: Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2,1 միլիոն կկազմի:
Սա «տագնապալի ազդակ» է համարում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը․ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մեխակ Ապրեսյանը խոսել է պատճառների ու իրավիճակը շտկելու անհրաժեշտ գործողությունների մասին։