ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Ժոլտոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումներն ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժոլտոյե բնակավայրը», - նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։