ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՕՊ հերթապահ միջոցները կես ժամվա ընթացքում Ղրիմի մոտ` Սև ծովի վրա, ուկրաինական երեք անօդաչու են ոչնչացրել: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։
«Դեկտեմբերի 10-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 10։40-11։10-ը, կանխվել է Կիևի ռեժիմի կողմից ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռատիպ ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ հերթապահ միջոցները երեք ուկրաինական անօդաչու են ոչնչացրել Սև ծովի վրա՝ Ղրիմի թերակղզու մերձակայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։