Պատժամիջոցները խթանել են ռուսական տեխնոլոգիաների զարգացումը. Պուտին

Թվայնացման հարցերում կարևոր առաջնահերթություն են մնում մարդու իրավունքների պաշտպանությունը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը և մարդկային արժանապատվության հարգումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ թվայնացման ոլորտում երկիրը կարող է տեխնոլոգիական թռիչք կատարել՝ ընդգծելով, որ դրան նպաստում են նույնիսկ պատժամիջոցները, որոնք ի սկզբանե ուղղված էին Ռուսաստանի զսպմանը:
«Այսօր մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս նպատակին հասնելու համար. հարմարեցված բարձրագույն կրթական համակարգ, եզակի կադրեր, մեր սեփական հարթակային լուծումներ, որոնք առաջ են անցնում օտարերկրյա անալոգներից, ինչպես նաև առավելություններ և նախապատվություններ ՏՏ ընկերությունների և մասնագետների համար»,- քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով՝ պատժամիջոցները, որոնք պետք է սահմանափակեին Ռուսաստանի զարգացումը, խթան դարձան հայրենական ծրագրային ապահովման արագացված ստեղծման և ներդրման համար։
Ոչ ոք չի կարող արգելել. Պուտինը՝ բիթքոինի զարգացման մասին
Պուտինը նշել է, որ թվայնացման հարցերում կարևոր առաջնահերթություններ են մնում մարդու իրավունքների պաշտպանությունը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը և հարգանքը մարդկային արժանապատվության հանդեպ: Նրա խոսքով` այդ սկզբունքները հաշվի կառնվեն նոր Թվային օրենսգրքի մշակման ժամանակ։
«Անհրաժեշտ է կանոնակարգել ոլորտի օրենսդրությունը, հստակ սահմանել բոլոր մասնակիցների (պետությունից մինչև օգտատերեր) իրավունքներն ու պարտականությունները և ստեղծել թափանցիկ և հասկանալի թվային միջավայր», — հավելել է ՌԴ նախագահը:
ՌԴ–ին պարտություն հասցնելու պլանները տապալվել են. Պուտինը՝ տնտեսության ցուցանիշների մասին
Նա ընդգծել է, որ տեխնիկական ձեռքբերումներն ու նորարարությունները միայն գործիքներ են, իսկ գլխավոր նպատակը միշտ մնում է մարդը՝ իր հարմարավետության, անվտանգության, ինչպես նաև անձնական և մասնագիտական զարգացման հնարավորությունների ապահովմամբ: