Միշուստինը կմասնակցի ԱՊՀ վարչապետների խորհրդի և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերին

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա Ռուսաստանի վարչապետի նախագահությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 12-13– ը Մոսկվայում տեղի կունենան ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ կառավարության լրատվական գործակալությունը։
«2024 թվականի դեկտեմբերի 12-13 – ը Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին», - ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա ՌԴ վարչապետի նախագահությամբ:
ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են տեղեկատվական ոլորտում գործակցելու հարցը
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2024 թվականին նախագահում է համագործակցությունում։ Մոսկվայի նախագահության ծրագիրը ներառում է ավելի քան 150 միջոցառումների անցկացում։