Խնդիրներ կան, բայց ո՞րն է այլընտրանքը․ Խաչիկյանը՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցի մասին

Հայաստանի հնարավոր արտադաշինքային կարգավիճակը, ինչպես և միջազգային իրավունքը, ըստ քաղաքագետի, չեն օգնի Երևանին նոր ագրեսիայի դեպքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի, թեև այն միշտ չէ, որ աշխատում է, լրագրողներին ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը «Հայաստանի մասնակցությունը ինտեգրացիոն գործընթացներին» պանելային քննարկման ժամանակ։
Խաչիկյանի խոսքով` Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին չի կարելի հրաժարվել ՀԱՊԿ-ից, նույնիսկ եթե կազմակերպությունը միշտ չէ, որ աշխատում է:
«Այո, ՀԱՊԿ-ին հարցեր կան, բայց ի՞նչ կստանանք դրա դիմաց, և ո՞վ կզբաղեցնի այդ տեղը»,-ասել է Խաչիկյանը:
Քաղաքագիտության դոկտորը հարց է բարձրացնում՝ Հայաստանն այլընտրանքներ ունի՞ արդյոք, կամ իշխանություններն ինչ-որ ջանքեր գործադրո՞ւմ են, որպեսզի, եթե մի բան պատահի, իրենք դիմակայեն թուրքական և ադրբեջանական բանակներին։
«Ես նման բան չեմ տեսնում։ Դա է խնդիրը: Եթե մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, պետք է հաշվարկել, թե ուր ենք գնալու և ինչ ենք անելու»,-նշեց Խաչիկյանը։
Խոսելով հնարավոր արտադաշինքային կարգավիճակի մասին` նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այդ սխեման չի աշխատում, երբ հարևանները բացահայտ սպառնում են քեզ` ասելով, որ վաղը մտադիր են լուծել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իսկ ձեր տարածքում պետք է լինի «Արևմտյան Ադրբեջանը»։
Խաչիկյանի խոսքով` պետք չէ հույսը դնել նաև միջազգային իրավունքի կամ միջազգային հանրության վրա, որը նույնպես չի աշխատում։
ՀԱՊԿ–ին անհրաժեշտ է զարգացնել գործակցությունը պաշտպանական ձեռնարկությունների միջև. Պուտին
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով դժվար, եթե չասենք` անհնար է դառնում: Նրա խոսքով` Երևանն արդեն իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում, ուստի չի մասնակցում կազմակերպության շրջանակներում որոշումների և փաստաթղթերի ընդունմանը:
Մոսկվայում և բուն ՀԱՊԿ-ում բազմիցս հայտարարել են, որ կազմակերպության դռները բաց են մնում Հայաստանի համար, և կառույցում առաջվա պես Երևանին համարում են իրենց դաշնակիցը: