Հնդկաստանը մշտապես աջակցել է Ռուսաստանին և շարունակելու է այդպես. պաշտպանության նախարար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հանդիպումը
Կողմերը նշել են, որ գործընկերության բարձր ներուժ կա և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերը կբերեն նշանակալի արդյունքների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հնդկաստանը մշտապես աջակցել է Ռուսաստանին և մտադիր է ապագայում շարունակել այդ գիծը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մեր երկրների միջև բարեկամությունը բարձր է ամենաբարձր լեռից և խորը օվկիանոսի հատակից։ Հնդկաստանը միշտ աջակցել է իր ռուս ընկերներին և կշարունակի դա անել ապագայում»,- ընդգծել է Սինգհը։
Նախարարը Ռուսաստանի ղեկավարին է փոխանցել նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ջերմ ողջույնները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը նշել են, որ գործընկերության բարձր ներուժ կա և համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերը նշանակալի արդյունքների կհանգեցնեն։
Դեկտեմբերի 8–ին Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Ռաջնաթ Սինգհը մասնակցել է Կալինինգրադում Հնդկաստանի ռազմածովային ուժերին 11356 Tushil նախագծի ֆրեգատի փոխանցման արարողությանը: