Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկման

Անդրանիկ Փիլոյան
Անդրանիկ Փիլոյանը 2022 թվականին կալանավորվել էր, հետո ազատ արձակվել գրավի դիմաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկման։ Հակակոռուպցիոն քրեական դատարանը հրապարակել է դատավճիռը։
Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 5 ամիս՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը։ Նա 3 տարի ժամկետով զրկվել է որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բացի այդ, նշանակվել է տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով։
Հիշեցնենք` 2022 թվականի մարտի 31-ին հայտնի դարձավ, որ Փիլոյանը կալանավորվել է, նրան կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանք է ներկայացվել։
Նույն տարվա հոկտեմբերին նա ազատ արձակվեց 15 միլիոն գրավի դիմաց։
Նշենք, որ Փիլոյանն Ազգային հերոսի կոչումը ստացել է 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, բանակային կորպուսներից մեկի հրամանատար եղած ժամանակ։ Պատերազմից հետո նշանակվել էր արտակարգ իրավիճակների նախարար։
Ե՛վ մարդկայնորեն, և՛ քաղաքական առումով ինձ համար շատ ցավալի է. Փաշինյանը` Փիլոյանի մասին