Արցախի պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում

Կադր Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմից
Ֆիլմը մինչ այդ արդեն իսկ արժանացել է միջազգային մի քանի մրցանակների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան 44–օրյա պատերազմի մասին պատմող Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ֆիլմի ռեժիսոր Շողակաթ Վարդանյանը։

«Սա մեծ պատիվ և մեծ պատասխանատվություն է»,– գրել է Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ 44–օրյա պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը Հայկական ազգային կինոակադեմիան» չներկայացրեց «Օսկարի»` չնայած, որ ֆիլմը 2023 թ. արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին։