Կառավարությունն այս տարի ամբողջությամբ սպառել է պահուստային ամբողջ ֆոնդը։ ֆինանսների նախարարն անցած տարի նշել էր, որ 2024-ի պահուստային ֆոնդը 94 մլրդ դրամ է։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ֆինանսերի նախարարությունը հայտնել է, որ այս տարվա 9 ամիսներին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է մոտ 94 մլրդ 387 մլն դրամ, այսինքն՝ ամբողջը։
Առողջապահության ոլորտին հատկացվել է 1 միլիարդ 450 միլիոն դրամ, կրթության ոլորտին` 1 միլիարդ 22 միլիոն դրամ և պաշտպանության ոլորտին համեմատաբար ավելի քիչ՝ մոտ 136 մլն դրամ։
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը նորմալ է համարել պաշտպանության ոլորտին պահուսային ֆոնդից քիչ գումար հատկացնելը։