Հայաստանի տնտեսության հիմքում երեք ճյուղեր են՝ արտահանում, ծառայություններ և շինարարություն։ Երեքն էլ, ըստ էության, պայմանավորված են կոնկրետ գործոններով։ Առաջին երկուսը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությամբ, 3-րդը՝ եկամտահարկի վերադարձի օրենքով։
Երեք գործոններն էլ մոտ ապագայում կարող են կորցնել իրենց ազդոցությունն ու որպես հետևանք, Հայաստանի տնտեսությունը կզկվի այդ հենարաններից։ Երկու տարուց՝ 2027 թվականից Հայաստանի ամբողջ տարածքում եկամտահարկի վերդարձի օրենքն այևս չի գործի և շինարարությունը կկանգնի։
Ինչ ազդեցություն ունի կառուցապատման ոլորտը Հայաստանի տնտեսության համար, ինչ կլինի 2027-ից հետո, երբ նոր բնակարանների պահանջարկը պակասի․ Sputnik Արմենիան հարցերն ուղղել է տնտեսագետ Հայկազ Ֆանյանին։