2024 թ. 9 ամսում ԵԱՏՄ–ում աշխատավարձերը բարձրացել են

ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
Միջին ամսական իրական աշխատավարձի աճի ամենաբարձր տեմպերը գրանցվել են Բելառուսում և Ռուսաստանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. 2024 թ. 9 ամիսներին ԵԱՏՄ բոլոր երկրներում աշխատավարձն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Նշվում է, որ միջին ամսական իրական աշխատավարձի աճի ամենաբարձր տեմպերը գրանցվել են Բելառուսում (113,0 %) և Ռուսաստանում (109,0%):
Միջին ամսական անվանական աշխատավարձի չափը 2024 թ. հունվար–սեպտեմբերին ՀՀ դրամով Ռուսաստանում կազմել է 363 952 դրամ, Բելառուսում` 272 728 դրամ, Հայաստանում` 280 256 դրամ, Ղազախստանում` 334 797 դրամ, Ղրղզստանում` 162 686 դրամ։
Հիշեցնենք, որ 2023 թ. հունվար–սեպտեմբերին ԵԱՏՄ–ում աշխատավարձերի ամենաբարձր աճը գրանցվել էր Հայաստանում (2022 թ. նույն ժամանակահատվածի համեմատ)։ Հայաստանում աշխատավարձերի իրական աճը կազմել էր 13,4 %, Ղրղզստանում՝ 10,7 %, Բելառուսում՝ 10,1 %, Ռուսաստանում՝ 7,4 % և Ղազախստանում՝ 0,9%: