Սիրիայի ժողովուրդը երկրի ճակատագիրը պետք է որոշի առանց արտաքին միջամտության. Փեզեշքիան

Մասուդ Փեզեշքիան
Իրանի նախագահը խոսել է սիրիական հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության անհրաժեշտության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայի ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր ապագան, այդ թվում՝ երկրի քաղաքական և պետական համակարգը: Ինչպես հայտնում է IRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Իրանի ղեկավարը նշել է, որ սիրիական հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսություն է պետք փոխըմբռնման հասնելու համար։ Նա հույս է հայտնել, որ ռազմական հակամարտությունն արագ կավարտվի, բռնությունը կդադարեցվի:
«Սիրիայի ժողովուրդը պետք է հանգիստ մթնոլորտում, առանց արտաքին կործանարար միջամտության, սիրիական ազգի մեծությանը համապատասխան որոշումներ կայացնի»,- ընդգծել է Փեզեշքիանը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելու համար ազգային երկխոսություն է պետք բոլոր սոցիալական խմբերի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ զինված ընդդիմությունը Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն հաստատեց դեկտեմբերի 8-ի գիշերը։ Կառավարական բանակի հրամանատարությունը հայտարարեց, որ Բաշար Ասադի կառավարումն ավարտվել է: Նախագահը լքել է մայրաքաղաքը։
Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքի անդամները Մոսկվայում են