Շիրակի մարզում բախվել են մարդատարը, ավտոբուսն ու բեռնատար «Գազելը»․ կա 1 զոհ և 3 վիրավոր

Տուժածները տեղափոխվել են Գյումրու ԲԿ, իսկ մահացածին մեքենայից հնարավոր է եղել դուրս բերել հատուկ տեխնիկայի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի-Հայկավան ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է եղել՝ բախվել են «Աուդի» (վարորդ՝ Է․Մ․), «ՊԱԶ» (վարորդ՝ Ս․Մ․) և «Գազել» (վարորդ Ռ․Մ․) մակնիշների մեքենաները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին, ժամը 11։31-ի սահմաններում։ Այլ տեղեկություններ ՆԳՆ–ն դեռ չի հաղորդում։
Փոխարենը մանրամասներ է հայտնում shamshyan.com-ը։ Կայքը գրում է, որ վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել է, 3-ն էլ վիրավոր են։ Տուժածներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գյումրու ԲԿ։
Մահացածի մարմինը դուրս է բերվել «Աուդիից»՝ հատուկ տեխնիկայի միջոցով։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով` ճանապարհը եղել է անցանելի, մերկասառույց չի եղել, միայն մառախուղ է եղել։
Վթար Նուբարաշեն–Մասիս ճանապարհին. «ՎԱԶ 2107»-ի 80–ամյա վարորդը տեղում մահացել է