Պայթյուններ, կրակոցներ, թալան. այսօրվա Սիրիան` լուսանկարներով

Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ անհանգիստ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմադիր ուժերը մտել են Դամասկոս, սիրիական կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։
Sputnik
Սիրիայում ճգնաժամի ֆոնին մի շարք քաղաքներում թալան են իրականացնում։ Նմանատիպ փաստեր են արձանագրվել Լաթաքիայում, Դամասկոսում և այլ քաղաքներում։ Մի խումբ զինված մարդիկ մտել են Բաշար ալ-Ասադի նստավայր Դամասկոսի Մալքեհ շրջանում ևթալան իրականացրել։
Պաշտոնական հաղորդագրության մեջ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրաժարական է տվել և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանության փոխանցումն իրականացնել խաղաղ ճանապարհով։
Թե ինչ իրավիճակ է հիմա Սիրիայում՝ մեր ֆոտոշարքում։
1 / 12

Մարդիկ օդ են կրակում՝ տոնելով Սիրիայի կառավարության անկումը

2 / 12

Ընդդիմության մարտիկն օդ է կրակում՝ տոնելով ընդդմիադիր ուժերի կողմից Դամասկոսի գրավումը

3 / 12

Մարդիկ հավաքվում են Դամասկոսում՝ նշելու Սիրիայի կառավարության անկումը

4 / 12

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի թալանված առանձնատանը մարդիկ փնտրում են իրեր

5 / 12

Դամասկոսում տղամարդը հետևում է մեքենաների հրկիզմանը

6 / 12

Իրավիճակը Դամասկոսում

7 / 12

Այրվող շենք Դամասկոսում

8 / 12

Խցանումներ Դամասկոսի ճանապարհներին

9 / 12

Սիրիայի հանգուցյալ նախագահ Հաֆեզ Ասադի կոտրված կիսանդրին Դամասկոսում

10 / 12

Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար Ասադի նստավայրի թալանը

11 / 12

Սիրիայի կառավարության անկումից հետո ընդդիմադիրները Դամասկոսի նախագահական պալատում սելֆի են անում

12 / 12

Սիրիական ընդդիմության մարտիկը քաղաքի գրավումից հետո հսկում է անցակետը։