ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելական անօդաչուն հրթիռ է արձակել լիբանանյան բանակի դիրքերից մեկի մոտ գնվող մեքենայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Լիբանանի բանակը։
«Հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, 4-ը՝ վիրավորվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն էր իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և հրթիռակոծում հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր էր մղում և չէր դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Նոյեմբերի 26-ին Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադար հաստատել, համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 04: 00-ին: