Տնտեսական աճը կայունանալու է 5 %-ի շուրջ. Գարիկ Պետրոսյան

Sputnik
Եվրասիական զարգացման բանկի առաջիկա երեք տարվա մակրոտնտեսական կանխատեսմամբ` 2025թ.–ից Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերադառնալու է աճի սովորական տեմպին։ Ընդ որում, 2025թ–ի բյուջեն 5.1 % տնտեսական աճ է կանխատեսում, իսկ Եվրասիական Զարգացման Բանկի մասնագետների կանխատեսումն ավելի լավատեսական է` 5,5 %:
Ի՞նչ հիմնավորումներ կան այս կանխատեսման համար և ինչքանո՞վ է այն իրատեսական հատկապես, որ հայաստանցի տնտեսագետները կասկածի տակ են դնում նույնիսկ բյուջեի 5.1 % տնտեսական աճի կանխատեսումը։ Թեմայի շուրջ Spitnik Արմենիան զրուցել է Հայ–ռուսական համալսարանի դասախոս, Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանի հետ։