Արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրից օգտնվելու համար ստացվել է 1500-1600 դիմում․ Գայանե Ղարագյոզյան

Sputnik
Արցախից բռնի տեղահանվածների հիմնական խնդիրը շարունակում է մնալ Հայստանում մշտական հասցե ունենալը։ Պետական աջակցության ծրագիրն արդեն գործողության մեջ է, բայց դրա նկատմամբ թերահավատության և քիչ տեղեկացվածության մեծ չափաբաժին կա։
Հիմնական խնդիրը Հայաստանի քաղաքացիության պարտադրանքն է։ Արցախցի մեր հայրենակիցները մտավախություն ունեն, որ Հայաստանի քաղաքացի դառնալու դեպքում կկորցնեն Արցախում թողած իրենց գույքի նկատմամբ իրավունքները։ Մասնագետները թեև բազմիցս վստահեցրել են, որ մտահոգությունն անհիմն է, այդուհանդերձ մարդիկ չեն շտապում։
Արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիրը սկսել է գործել ամռանը։ Այն ունի 3 բաղադրիչ՝ ձեռքբերում, կառուցապատում և գործող հիփոթեքային վարկի մարում։ Բոլոր բաղադրիչներով դիմումներն արդեն ընդունվում են։
Ծրագրի մանրամասների վերաբերյալ տեղեկատվական բացը լրացնելու նպատակով Sputnik Արմենիան զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ։