Վերջին մեկ ամսում առաջին անգամ Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակ. Արխիվային լուսանկար
Արեգակի վրա բռնկումը հասել է X2. 2 միավորի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Հզոր բռնկում Է տեղի ունեցել Արեգակի վրա, այն հասել է X2.2 միավորի։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայի կայքի գծապատկերը:
Բռնկումը տեղի է ունեցել այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11: 50-ին: Դրանից մի քանի ժամ առաջ՝ գիշերը, տեղի էր ունեցել միջին՝ M3.2 միավոր ուժգնությամբ բավականին հզոր բռնկում:
Ավելի քան մեկ ամիս առաջ էր հաղորդվել X դասի բռնկման մասին: X2.4 միավոր ուժգնության բռնկումը տեղի էր ունեցել նոյեմբերի 6-ին։