Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ-ն մեկ օրում մոտ 30 անգամ անօդաչուներով հարձակվել է Բելգորոդի մարզի վրա

Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը. Արխիվային լուսանկար
Մարզպետիխոսքով՝ ընդհանուր առմամբ արձակվել է 28 արկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինական զինուժն անցած օրվա ընթացքում մոտ 30 անգամ ԱԹՍ-ներով հարձակվել է Բելգորոդի մարզի վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տեղեկատվությամբ՝ անցած օրվա ընթացքում մարզի 9 համայնքների 19 բնակավայրեր ենթարկվել են Ուկրաինայի ԶՈւ հարվածներին։ Արձակվել է 28 արկ և 29 ԱԹՍ, որոնց մեծ մասը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից: Հարձակումների հետևանքով վնասվել է 1 բազմաբնակարան շենք, 6 առանձնատուն և մարդատար ավտոմեքենա:
Նշենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։