ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբեր - Sputnik. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմի փոփոխությունից հետո Ուկրաինան Վաշինգտոնից չպետք է սպասի ռազմական օգնության նույն ծավալները, ինչ եղել է Ջո Բայդենի վարչակազմի օրոք: Այս մասին նա ասել է NBC News հեռուստաալիքի հետ զրույցում։
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ տրամադրված է հակամարտության կարգավորմանը։
«Եթե ես կարողանամ»,- ասել է նա՝ խոսելով կարգավորման հեռանկարների մասին։
Ավելի վաղ Թրամփը սոցցանցերում գրել էր, որ Ուկրաինան ցանկանում է գործարք կնքել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այդ գործընթացը սկսելու համար Զելենսկին պետք է վերացնի ՌԴ-ի հետ բանակցությունների արգելքը։ Նրա խոսքով ՝ Մոսկվայի դիրքորոշումը բոլորին քաջ հայտնի է, և այն հնչեցվել է 2024 թվականի հունիսին։