Սիրիական ընդդիմությունը գրոհել է Մանբիջի մոտ գտնվող քրդերին

Զինյալները Հալեպում. Արխիվային լուսանկար
Դեռևս մի քանի օր առաջ Սիրիայի զինված ընդդիմությունը համագործակցում էր քրդերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Սիրիայի զինված ընդդիմությունը սկսել է գրոհել քրդական ուժերի վրա, որոնց հետ համագործակցում էր մինչև Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն հաստատելը:
The Times of Israel-ի տվյալներով՝ ընդդիմադիր կազմավորումները հարձակվում են երկրի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի վրա: Նրանք նաև փորձում են քրդերին դուրս մղել Դեյր էզ-Զոր քաղաքից, որն իրենցվերահսկողության տակ էին վերցրել դեռևս մի քանի օր առաջ։
Ընդսմին, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան Վաշինգտոնի հետ քննարկում է Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեության հետ կապված հարցերը և կարծում է, որ ՔԱԿ-ը չի կարող մասնակցել կարգավորմանը:
Հիշեցնենք, որ զինված ընդդիմությունը Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն է հաստատել դեկտեմբերի 8-ի գիշերը։ Կառավարական բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին: Նախագահը լքել է մայրաքաղաքը։