Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարներից է

Շանթ Սարգսյանը. Արխիվային լուսանկար
Հայ գրոսմայստերը առաջին հորիզոնականը կիսում է հնդիկ շախմատիստի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է։
5-րդ տուրից հետո նա ունի 4,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև հնդիկ Մուրալ Կարտիկեյան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը վաստակել են 3,5 ական միավոր։
Նշենք, որ «Qatar Masters Open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից, այն կավարտվի դեկտեմբերի 12-ին: