Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Բլագոդատնոե գյուղը. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ. Արխիվային լուսանկար
Բնակավայրը վերահսկողության տակ է վերցրել «Վոստոկ» զորքերի խմբավորման ստորաբաժանումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Բլագոդատնոյե գյուղը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Վոստոկ» զորախմբի ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բլագոդատնոյե (Հոկտեմբեր սովխոզ) բնակավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։